Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Մասնակի այրվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը

Մասնակի այրվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը
1091
Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 11:36

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․ «Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է «Արիս Պողոսյանի» անվան միջնակարգ դպրոցը:

Ժամը 03:15-ին Մարտակերտի ԱԻ բաժնին կից՝ Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո ժամը 03:23-ին դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան:

Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտակերտի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին: Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը :

Հրդեհի լիկվիդացման ուղղությամբ այս պահին իրականացվում են աշխատանքներ:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը»: