Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Օտտավայում արտակարգ դրություն է. շատ ուշադիր պետք է հետևենք այս զարգացումներին». Արմեն Այվազյան

«Օտտավայում արտակարգ դրություն է. շատ ուշադիր պետք է հետևենք այս զարգացումներին». Արմեն Այվազյան
253
Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 20:18

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ընդհանուր առմամբ, շատ քիչ և կողմնակալորեն է լուսաբանվում Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տիրող քաոսային իրավիճակը։
«Հակաքովիդային» ֆաշիստական սահմանափակումների դեմ մեկ շաբաթից ավելի բողոքող հազարավոր ցուցարարներ կաթվածահար են արել քաղաքի կենտրոնը։ Հազարավոր աջակիցները նրանց հաց ու ջուր են բերում։ Ցուցարարները քանակապես գերազանցում են ոստիկաններին։ Երկու օր առաջ Կանադայի վարչապետն ակնարկեց, որ կարող է նաև զորք հանել նրանց դեմ (թեև նա այդ սպառնալիքը խորամանկորեն էր ձևակերպել՝ թե քաղաք «զորք մտցնելու հարց դեռևս չի քննարկվում»)։ Այսօր Օտտավայում հայտարարվել է արտակարգ դրություն։ Սակայն բողոքն աստիճանաբար թափ է հավաքում ու արդեն տարածվել է ամբողջ Կանադայով մեկ՝ արևելքից մինչև արևմուտք։
Բռնի ուժով այս խաղաղ բողոքի ցրումը կունենա անկանխատեսելի հետևանքներ, ներառյալ բնակչության մի մասի ռադիկալացում ու պայքարի այլ ձևերի ու միջոցների ընտրություն։
Մենք շատ ուշադիր պետք է հետևենք այս զարգացումներին, որովհետև Արևմուտքում քովիդային բռնամիջոցների դեմ պայքարի հաջողություններն ու անհաջողություններն անմիջականորեն անդրադառնալու են ամբողջ աշխարհի ու նաև մեզ վրա»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան