«Կենդանիները սատկել են սովից ու ցրտից. Արևիկ, ինչի՞ ես եկել կենդանաբանական այգի». Մանուկ Մանուկյան

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի հիմնադիր Մանուկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա ասում եմ չանդրադառնամ, բայց տեսեք՝ նորից Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել։ Նկարներն ինձ ծանոթներս ուղարկելով հույս ունեն, որ էս սպանդին վերջ կդրվի։ Էս ի՞նչ բան է, այ մարդիկ, մենք ասում ենք՝ ոչ մասնագետները, պատահական մարդիկ, ովքեր կապ չունեն կենդանաբանության հետ, այգու ղեկին կառչած՝ նպաստում են օր օրի վարի գնալուն։ Մի հարց ունեմ, Արևիկ Մկրտչյանին, ով նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի վստահված անձն է, ո՞ր սիրուն աչքերի համար եք դրել տնօրենի ժ/պ: Կենդանաբա՞ն է, ոչ, տնտեսագե՞տ է, ոչ։ Բա ինչի՞ համար։ Տրամաբանությունը ո՞րն է։ Ախր դուք խիղճ ունե՞ք, քաղաքապետարան։ Արևիկը ստատուսը ստատուսի հետևից գրում է. սրանք չեն արեն, նա չեն արել, էն չկա, դա չկա և այլն։ Մի բողչա մեղավոր ու միակ սուրբն ինքը, ով եկավ չեկավ, նորից կենդանիները սատկեցին։ Ես նայում ու տեսնում եմ, էս կենդանիները սատկել են սովից ու ցրտից։ Մնացածը լոլոներ են։ Արևիկ, բացատրի ինչի՞ ես եկել այգի, շահդ ո՞րն է։ Ախր սկի կենդանի, սկի մի կատու չես սիրում։ Ինչ ասեմ մասնագետներին էլ ժամանակին հեռացրեցին, որ ինչ ուզեն անեն արդյունքները տեսնում ենք արդեն»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
157320.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
107114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
109013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137707.10.2026, 01:06