Մոսկվան արտաքսել է ԱՄՆ-ի փոխդեսպանին

Ռուսաստանը արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանին, հայտնել է դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Ջեյսոն Ռեբհոլցը։
«Ռուսաստանը արտաքսել է Ռուսաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Բարտ Գորմանին: Գորմանը դեսպանից հետո երկրորդ ամենակարևոր պաշտոնյան էր Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը և դեսպանատան բարձրագույն ղեկավարության առանցքային անդամը»,- ասել է նա:
Ռեբհոլցը նշել է, որ հունվարին Վաշինգթոնում ՌԴ փոխդեսպանը լքել է ԱՄՆ-ը։ Նրա խոսքով, դա տեղի է ունեցել «հունվարին իր գործուղումն ավարտելուց հետո հերթական դիվանագիտական ռոտացիայի շրջանակներում»: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, հունվարի վերջին մի խումբ ռուս դիվանագետներ լքել են Միացյալ Նահանգները: Այնուհետ Պետդեպարտամենտը բարձրացրել է Վաշինգթոնից նրա հեռանալու հարցը, եթե Մոսկվան վիզա չտրամադրի ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պահակախմբին։
Ռեբհոլցը գործակալությանը պատմել է, որ Գորմանը վավեր վիզա ունի և Ռուսաստանում է եղել 3 տարուց պակաս:
«Մենք շեշտում ենք, որ Ռուսաստանի գործողությունների արդյունքում ավելի քիչ դիվանագետներ են աշխատում Ռուսաստանում ԱՄՆ առաքելությունում, քան ռուսաստանյան դիվանագետներ՝ Վաշինգթոնում: Մեր նպատակն է ավելի մեծ հավասարություն և փոխադարձություն մեր առաքելությունների աշխատանքում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները վաղուց Ռուսաստանին ծանուցել է երեք տարուց ոչ ավելի մնալու կանոնի մասին և վեց ամիս առաջ ծանուցել է մեկնելու մասին։
«Ի պատասխան՝ Ռուսաստանը պահանջում է ամերիկացի դիվանագետներից, որ նրանք հեռանան եռամյա ժամկետի ավարտից շատ առաջ և երկու շաբաթ ժամանակ է տալիս հեռանալու համար՝ դա անվանելով նմանատիպ միջոցներ։ Բայց դա նույնը չէ»,- ասել է Ռեբհոլցը։
Նա հայտարարել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանին կոչ է անում «դադարեցնել ամերիկացի դիվանագետների անհիմն արտաքսումները և վերականգնել դիվանագիտական առաքելությունները»։ Վաշինգթոնը դիվանագետի արտաքսումը համարում է «էսկալացիոն քայլ» և դիտարկում է պատասխան միջոցների հնարավորությունը, հավելել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
24604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
25804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
25604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
28004.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
26703.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29203.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
28803.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
69702.11.2026, 20:00