Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ Սումգայիթյան ջարդերի մասին

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ Սումգայիթյան ջարդերի մասին
355
Կիրակի, 27 փետրվարի, 2022 թ., 22:12

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սումգայիթում 1988-ին տեղի ունեցած հայերի ջարդերին։

«Այսօր մենք միանում ենք հայերին՝ սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայերի դեմ Սումգայիթում իրագործված ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը։