Հետախուզվող երկու անձ ՌԴ կողմից կհանձնվի Հայաստանին

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում ՌԴ գլխավոր դատախազության կողմից 2022թ. փետրվար ամսվա ընթացքում ստեղծվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից քրեական տարբեր գործերով որպես մեղարդյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստանին հանձնելու իրավական հիմքերը:
Մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազությունը 07.02.2022թ. բավարարել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ա. Գ-ին, իսկ 15.02.2022թ.՝ Հ. Ա-ին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները:
Նշված անձանցից առաջինը հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով, իսկ երկրորդը՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու:
ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջիններիս տեղափոխումը՝ հանձնելու մասին որոշումներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
2021թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ռուսական կողմին ներկայացվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու մասին 21 միջնորդություն, որոնցից ՌԴ դատախազության կողմից արդեն իսկ բավարարվել է 14-ը:

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
148Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
269Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
255Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
267Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
121Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
118Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
161Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
43110.11.2026, 19:55