Պատերազմն Ուկրաինայում արդեն 38 երեխայի կյանք է խլել
![]() 874 Կիրակի, 06 մարտի, 2022 թ., 20:30 Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր արդեն 38 երեխա է մահացել։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։ «2022 թվականի մարտի 6-ի ժամը 12-ի դրությամբ՝ Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության ներխուժման սկզբից ի վեր մահացել է 38 երեխա, վիրավորվել՝ 71 երեխա»,- գրել է Դենիսովան։ Նա հավելել է, որ այս տվյալները վերջնական չեն, քանի որ դեռևս հնարավոր չէ ճշգրիտ տեղեկատվություն իմանալ Դոնեցկի մարզի Մարիուպոլ և Կիևի շրջանի Իրպեն քաղաքի սպանվածների և վիրավորների թվի մասին։ Միայն վերջին 24 ժամում Մարիուպոլում ռուս զավթիչների գնդակոծության արդյունքում մեկուկես տարեկան տղա է զոհվել։ Կիևի մարզի Բուչա քաղաքում երկու ծանր վիրավոր երեխաներ մահացել են բժշկական օգնություն չստանալու պատճառով։ Կիևի շրջանի Իրպին քաղաքի ծայրամասում ռուսական զորքերը կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, երբ նրանք փորձում էին տարհանել քաղաքը։ Առնվազն երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ երկու երեխա, ևս մեկը ծանր վիճակում է վնասվածքների պատճառով։ 40 օր առաջ Խարկով քաղաքում ծնված տղան մահացել է թոքաբորբից։ Նա հիվանդացել է Խարկովի ռումբերի ապաստարանում գտնվելու ժամանակ։ Բիլլա Ցերկվա քաղաքի վրա հակառակորդի օդային հարձակման արդյունքում հրթիռային հարվածներից վնասվել է 15 առանձնատուն, որտեղ կային ծերեր ու երեխաներ։ Զոհերի թիվը դեռ հայտնի չէ։ Գոստոմել-Բուչա-Իրպեն ուղղությամբ մինչև 70 երեխա գտնվում է ապաստարաններում, կան վիրավորներ։ Ագրեսոր զորքերը բժիշկներին և կամավորներին թույլ չեն տալիս օգնության հասնել երեխաներին։ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են կոպտորեն ոտնահարել երեխաների հիմնարար իրավունքները՝ կյանքի և առողջության իրավունքը: Կոչ եմ անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա՝ դադարեցնելու ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ», - ասել է օմբուդսմենը։ |
Թեքսասում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, 21-ը երեխաներ են
6400:35Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
306Երեկ, 13:38Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
313Երեկ, 12:00Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
316Երեկ, 10:54Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել
245Երեկ, 09:54Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
352Երեկ, 09:28Երկրաշարժ՝ Հայաստանում
261Երեկ, 08:48Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
42505.07.2025, 21:40