Ըստ ուկրաինական կողմի, ՌԴ ԶՈՒ-ն ունի ավելի քան 11.000 զոհ
![]() 1272 Կիրակի, 06 մարտի, 2022 թ., 21:36 Նվաճողական պատերազմի 11 օրվա ընթացքում ՌԴ ԶՈՒ ուժերը կորցրել են ավելի քան 11 հազար զինվորական։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հակառակորդի ընդհանուր մարտական կորուստների պատկերը 24.02-ից 06.03-ը. անձնակազմ՝ ավելի քան 11 հազար մարդ, Հակառակորդը, չնայած զգալի կորուստներին, մարտի է նետում «ռուսական խաղաղության» հարյուրավոր կողմնակիցների։ Մասնավորապես, Լուգանսկի շրջանում ողջ ճակատային գիծը լցված է զավթիչների դիակներով և շարված տեխնիկայով։ Ընդամենը երեկ առաջին գծից Լուգանսկի շրջանի Բրյանկա բնակավայրի կենտրոնական քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ռուսական օկուպացիոն ուժերի ավելի քան 650 վիրավոր ներկայացուցիչ։ Նրանց բոլորի վիճակը ծանր է՝ բազմաթիվ բեկորային վերքեր, ոտքերի կամ ձեռքերի վերջույթների անդամահատություն։ Հիվանդանոցում ազատ տեղերի բացակայության պատճառով թեթեւ մարմնական վնասվածքներ ստացած զավթիչները (ուղեղի ցնցումներ, թեթև վնասվածքներ) նույնիսկ բուժհաստատություն չեն ընդունվում։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք ՌԴ զինված ուժերի կանոնավոր զորամիավորումներից զինված ուղեկցությամբ տեղափոխվում են շփման գիծ՝ հետագա մարտական գործողություններում որպես «թնդանոթի միս» ներդրվելու համար, ասում են ուկրաինական աղբյուրները: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
23617:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15812:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
16211:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
43609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
38409:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
501Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
470Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
369Երեկ, 14:42
