Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը՝ «Զոն նայող Անդուլիկն է»
![]() 1816 Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 12:06 Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են վիրավորն է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանը և որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։ Արդեն տեղում ոստիկանները և Մալաթիա-Սեբաստիայի դատախազ Դավիթ Վեքիլյանը պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է թվով 8 պարկուճ և 5 գնդակ։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքի ներսում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ ու մի քանի գնդակ։ Իսկ շքամուտքի դիմաց հայտնաբերվել է Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա են կրակոցի հետքեր։ Ավտոմեքենայի մեջ՝ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կրակված գնդակ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, մոտ 2 ամիս առաջ գաղութից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է», և վարկածներից մեկի համաձայն՝ երեկվա դեպքը հնարավոր է՝ վենդետա է։ |
Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
304Երեկ, 13:38Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
309Երեկ, 12:00Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
315Երեկ, 10:54Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել
244Երեկ, 09:54Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
346Երեկ, 09:28Երկրաշարժ՝ Հայաստանում
260Երեկ, 08:48Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
42005.07.2025, 21:40Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական ավտոմեքենա և վթարի ենթարկվել
21305.07.2025, 20:00