Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

ՌԴ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի 2786 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ ռազմական օդանավակայանների 90%-ը

ՌԴ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ուկրաինայի 2786 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ ռազմական օդանավակայանների 90%-ը
1117
Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 19:00

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշվում է գերատեսչությունում, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգն արդեն «օջախային բնույթ ունի» և չի կարող էականորեն հակազդել ռուսական ավիացիային։

ՌԴ ՊՆ-ն արձանագրում է ուկրաինական ռազմական ավիացիայի կողմից թռիչքների եզակի փորձեր միայն, ասվում է գերատեսչությունում։ «Ռուսական օդատիեզերական ուժերը ցամաքում և օդում ոչնչացրել են 89 ուկրաինական մարտական ​​ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։ Ուկրաինան օդային իրավիճակի մասին տեղեկատվություն է ստանում E-3A ինքնաթիռներից, որոնք հերթապահում են Լեհաստանի օդային տարածքում։ Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90 տոկոսը, որտեղ տեղակայված էր ռազմական ավիացիայի հիմնական մասը, շարքից դուրս են եկել։ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 137 Ս-300, Բուկ Մ-1 և Ս-125 զենիթահրթիռային համակարգ։ Ոչնչացվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության 81 ռադիոտեղորոշիչ կետ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի ավիացիայի և հակաօդային պաշտպանության մարտական ​​հսկողության կորստի»,- ասվում է զեկույցում։