Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Կիևի մոտ սպանվել են ուկրաինացի բարձրաստիճան հետախույզներ

Կիևի մոտ սպանվել են ուկրաինացի բարձրաստիճան հետախույզներ
1250
Երեքշաբթի, 15 մարտի, 2022 թ., 22:06

Կիևի մերձակայքում սպանվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը։

«Կիևի մերձակայքում ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները լիկվիդացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության երկու բարձրաստիճան սպաների՝ գնդապետ Օլեգ Ախմեդովին և առաջին աստիճանի կապիտան Դմիտրի Սայչուկին»,- ասել է աղբյուրը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի ռազմական հետախուզության սպա Օլեգ Ախմեդովը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։