Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Քադիրովը հայտնել է, որ գրեթե ողջ Մարիուպոլը վերահսկվում է Ռուսաստանի Զինված ուժերի կողմից

Քադիրովը հայտնել է, որ գրեթե ողջ Մարիուպոլը վերահսկվում է Ռուսաստանի Զինված ուժերի կողմից
1393
Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 23:34

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Մարիուպոլի գրեթե ողջ տարածքը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

«Դանդաղ, բայց հաստատապես մաքրվում է Մարիուպոլ քաղաքը։ Քաղաքի գրեթե ողջ տարածքն արդեն գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ»,- գրել է նա՝ հավելելով, որ «Ազովի» գումարտակի զինվորականներն ու նրանց համախոհները «Ազովստալ մետալուրգիական գործարանի հաստ պատերի հետևում սպասում են իրենց անխուսափելի մահվանը»։