Չերնիգովը վերածվում է երկրորդ Մարիուպոլիի
![]() 849 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 20:36 Ուկրաինայի Չեռնիգով քաղաքն ամբողջությամբ կտրված է մնացել Կիևից։ Ռուսական զորքերը ռմբակոծել են Դեսնայի վրայով անցնող կամուրջը, որով մարդասիրական օգնություն էր տեղափոխվում, իսկ խաղաղ բնակիչները տարհանվում էին, գրում է իսրայելական 9-րդ ալիքը՝ վկայակոչելով Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի ուղերձը։ Նրա խոսքով՝ քաղաքը դարձել է պատանդ, և տեղի բնակիչներին պատրաստվում են արտաքսել Ռուսաստան. ցուցակներ են կազմվում Կուրսկի շրջան «տարհանելու» համար։ Թե կոնկրետ ով է կազմում ցուցակները, Դենիսովայի ուղերձից պարզ չէ։ Չերնիգովը շրջափակման մեջ է և մշտապես գնդակոծվում է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքում չկա էլեկտրականություն, ջուր, ջերմություն և գազ, ավերվել են ենթակառուցվածքները։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Չերնիգովը դարձավ Ուկրաինայի ամենաշատ տուժած քաղաքներից մեկը։ Մարտի 22-ի դրությամբ քաղաքը երեք շաբաթ շարունակվող գնդակոծությունից հետո գտնվում է հումանիտար աղետի եզրին։ |
Թեքսասում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, 21-ը երեխաներ են
21200:35Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
347Երեկ, 13:38Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
328Երեկ, 12:00Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
331Երեկ, 10:54Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել
253Երեկ, 09:54Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
404Երեկ, 09:28Երկրաշարժ՝ Հայաստանում
269Երեկ, 08:48Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
46705.07.2025, 21:40