Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Պուտինն ու Մակրոնը հայտարարել են, որ Մարիուպոլում մարդասիրական օպերացիան առայժմ անհնար է

Պուտինն ու Մակրոնը հայտարարել են, որ Մարիուպոլում մարդասիրական օպերացիան առայժմ անհնար է
886
Երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ., 22:48

Ֆրանսիան նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Մարիուպոլում մարդասիրական օպերացիան առայժմ անհնար է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 29-ին։ Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Մարիուպոլում մարդասիրական օպերացիա կազմակերպելու հնարավորությունը։ Զրույցի արդյունքում նշվել է, որ այս փուլում այն անցկացնելն «անհնար է»։