Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Կիևը հայտնել է, որ Մոսկվան ոչնչացրել է գրեթե ողջ պաշտպանական արտադրությունը

Կիևը հայտնել է, որ Մոսկվան ոչնչացրել է գրեթե ողջ պաշտպանական արտադրությունը
885
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 19:48

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է գրեթե ողջ պաշտպանական արդյունաբերությունը, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը YouTube-ի ալիքում կայացած տեսաուղերձում։

Խորհրդականը հավելել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկների համաձայն, որը նա հանձնել է Ռուսաստանին Ստամբուլում կայացած հանդիպումից հետո, երկիրը պաշտպանված կլինի ապագա հնարավոր սպառնալիքներից անվտանգության երաշխիքներով։

«Սա իդեալական համաձայնագիր է, սա համաձայնագիր է, որը մի քանի անգամ բարելավում է մեր դիրքերը հիմնարար ձևով», - ասել է Արեստովիչը: