Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Կրակոց Երևանում

Կրակոց Երևանում
629
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 14:00

Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Մալյան 2-րդ շենքի բակում կրակոց է հնչել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև՝ նշված շենքի բակում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։