Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Պուտինը երբեք չի դատվի ռազմական հանցագործությունների համար». Պեսկով

«Պուտինը երբեք չի դատվի ռազմական հանցագործությունների համար». Պեսկով
646
Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 21:54

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ ոչ մի հավանականություն չկա, որ Վլադիմիր Պուտինը կհայտնվի դատարանի առաջ ռազմական հանցագործությունների համար։
«Ոչ, մենք դրա հնարավորությունը չենք տեսնում»,- պատասխանել է Պեսկովը առաջատար հեռուստաալիքի այն հարցին, թե արդյոք Պուտինն անհանգստացած է, որ կհայտնվի ռազմական հանցագործությունների դատարանում։