Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ռուսական զորքերը խոշոր հարձակում են նախապատրաստում Դնեպրոպետրովսկի ուղղությամբ. #TheNewYorkTimes

Ռուսական զորքերը խոշոր հարձակում են նախապատրաստում Դնեպրոպետրովսկի ուղղությամբ. #TheNewYorkTimes
819
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 00:24

Ռուսական զորքերը կարող են խոշոր հարձակում սկսել Իզյումից դեպի Դնեպր, քանի որ քաղաքը համարվում է ռազմավարական թիրախ։ Գրում է The New York Times-ը՝ պնդելով, որ այդպես են կարծում ԱՄՆ-ի ռազմական վերլուծաբանները։

Այս գնահատականը կատարվել է արբանյակային պատկերների հիման վրա, որոնք ցույց են տվել հարյուրավոր մեքենաների շարժը Ուկրաինայի հարավի Բոլշոյ Բուրլուկ գյուղով դեպի Իզյում։ Լուսանկարները ֆիքսել են 8 մղոն (կամ 12,8 կմ) երկարությամբ ռուսական ավտոշարասյուն: Ենթադրվում էր, որ այն շարժվելու է դեպի Խարկով։

«Մենք օրեր շարունակ խոսում ենք այն մասին, թե որքան կարևոր է Իզյումը նրանց համար, քանի որ այն գտնվում է Դոնբասի գրեթե կենտրոնում՝ նրա արևմուտքում»,- ասել են ամերիկացի զինվորականները: Միևնույն ժամանակ, Փենթագոնի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի հետախուզության վերլուծաբանները տեսել են, թե ինչպես են ռուսական զորքերը Իզյումում և շրջակայքում պատրաստվում շարժվել դեպի հարավ և հարավ-արևելք: