ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ռուսաստանը քիմիական զենք է կիրառել
![]() 1904 Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 23:54 «Մոտ մեկ ժամ առաջ ռուսական զորքերը Մարիուպոլ քաղաքում ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ անհայտ ծագման թունավոր նյութ են օգտագործել, որը նետվել է անօդաչու թռչող սարքից»։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ազովի գնդի մամուլի ծառայությանը։ Ըստ տեղեկությունների՝ տուժածների մոտ առկա է շնչառական անբավարարություն, վեստիբուլո-ատակտիկ համախտանիշ։ Նախնական տեղեկություններով՝ ռուսական զորքերը Մարիուպոլում զարին են կիրառել, գրում են լրատվամիջոցները։ Զարինը ֆոսֆորօրգանական նյարդակաթվածային նյութ է: Այն հեղուկի տեսքով նյութ է, որը գոլորշիանալիս վերածվում է թունավոր գազի։ Մարդկանց համար այն չափազանց վտանգավոր է, քանի որ ունի նյարդային կաթվածահար ազդեցություն։ Զարինն օրգանիզմ է մտնում մաշկի և շնչառական օրգանների, ինչպես նաև լորձաթաղանթների միջոցով։ Մնալով հագուստի վրա՝ այն շարունակում է գոլորշիանալ և թունավորել մարդուն, ինչպես նաև շրջապատող բոլորին։ Հայտնի է, որ նման գազը ավելի ծանր է, քան օդը, ուստի թունավորվելու հավանականությունն ավելի մեծ է, եթե դուք գտնվում եք նկուղում կամ որևէ հարթավայրում։ |
Թեքսասում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, 21-ը երեխաներ են
23500:35Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
368Երեկ, 13:38Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
343Երեկ, 12:00Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
341Երեկ, 10:54Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել
254Երեկ, 09:54Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
417Երեկ, 09:28Երկրաշարժ՝ Հայաստանում
271Երեկ, 08:48Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
47505.07.2025, 21:40