Երևանում վարձակալած բնակարանի պահարանում գտել են ռուս կնոջ դին
![]() 1025 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 21:36 Հայաստանում՝ Երևանում վարձակալած բնակարանի պահարանում մահացած են գտել եկատերինբուրգցի փաստաբան Վիկտորյա Պոպովային: Վարկածներից մեկի համաձայն՝ կինը կարող էր ինքնասպան լինել, թեև նրա ծանոթները չեն հավատում այդ վարկածին՝ նա չափազանց կենսուրախ ու ակտիվ կյանքով ապրող մարդ էր։ Այժմ նրա հարազատներն ու ընկերները փորձում են լուծել դին հայրենիք տեղափոխելու հարցը։ Ինչպես պարզել են KP-Ekaterinburg-ի թղթակիցները, կինն աշխատել է Եկատերինբուրգի Լենինսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում՝ որպես քննիչ, այնուհետև դարձել է իրավաբան: Միաժամանակ նա սպորտի սիրահար էր՝ զբաղվում էր, այսպես կոչված, կենգու ցատկով, որի ժամանակ մարդը վարժություններ է անում՝ հագնելով հատուկ զսպանակավոր կոշիկներ։ Որոշ ժամանակ առաջ նա տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ աշխատել է որպես զբոսավար ու մազիչ: Այնուհետև ընկերներին հայտնել է, որ գնում է Երևան՝ փաստաթղթերի հետ կապված հարցերով: Գալով՝ որոշել է մնալ Հայաստանում: Ահազանգը բարձրացրել է Երևանում նրա ծանոթներից մեկը: Հայուհի կինը նկատել է, որ նա չի պատասխանում զանգերին, չի բացում դուռը: Դեպքի վայր կանչված իրավապահները բացել են դուռն ու հայտնաբերել նրա դին պահարանում: |
Թեքսասում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, 21-ը երեխաներ են
23500:35Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
368Երեկ, 13:38Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
343Երեկ, 12:00Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ
341Երեկ, 10:54Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել
254Երեկ, 09:54Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
417Երեկ, 09:28Երկրաշարժ՝ Հայաստանում
271Երեկ, 08:48Իրանում ականի պայթյունից երկու երեխա է մահացել
47505.07.2025, 21:40