Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Բայդենը Զելենսկիին խոստացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Բայդենը Զելենսկիին խոստացել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
630
Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 22:00

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հեռախոսով խոսել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հավաստիացնելով, որ Վաշինգթոնը կշարունակի Կիևին աջակցություն տրամադրել, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ։

Զրույցի բովանդակության մասին հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում։

«Մենք քննարկել ենք պաշտպանության լրացուցիչ փաթեթի և Ուկրաինային հնարավոր մակրոֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը»,- գրել է Զելենսկին՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են խստացնել պատժամիջոցները։