«2016-2022թթ-ին A կարգ ունեցող համաշխարհային փառատոնները ՈՉ ՄԻ հայկական ֆիլմ չեն վերցրել մրցույթ». Հ. Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհն աշխարհով, գավառական հայ կինոն՝ իրա կայֆերով։
2016-2022թթ-ին A կարգ ունեցող համաշխարհային փառատոնները ՈՉ ՄԻ հայկական ֆիլմ չեն վերցրել մրցույթ։ Հայկական կինո չկա միջազգային շուկայում:
Արի տես, մենակ վերջին վեց ամսում հայկական տարբեր կինոգիլդիաներն ու կինոակադեմիաները 20-ից ավել զանգուլակ- մրցանակներ են տվել հայ կինեմատոգրաֆիստներին։ Պատկերացրեք՝ երկրի ներսում 20 մրցանակ՝ 6 ամսում և 0 մրցանակ թոփ փառատոններից՝ 6 տարում։
Հայ կինոյի ծերակույտը մրցանակներ է ցփնում՝ փչացնելով երիտասարդ մարդկանց, որոնք վերցնում են էդ բուտաֆորիան (էնպիսի հպարտությամբ, ոնց որ փոքր երեխան է մատին դնում պղնձից սարքած օղակը՝ որպես ոսկե զարդ), նույնիսկ գլխի չընկնելով, որ կինոյի մրցանակը դա «Ոսկյա Արմավենու ճյուղն է», որ իրենց ստացածը նույնքան «մրցանակ» է, որքան դա տվող «կինոակադեմիկոսներն» են ակադեմիկոս։
Ֆիլմարտադրության էս կատարյալ ֆիասկոյի, որակյալ ֆիլմերի էս սովի ֆոնին, պետությունը մենակ 2021թ-ին կինոյի փողից հարյուր մլն-ից ավել գումար մսխում է շինարարության վրա, քանի որ էս երկրում պետական բյուջեն լափելու ամենաանշառ մեթոդը շինարարությունն է։
Հայաստանում կինոն կառավարվում է փսևդոխորհրդային նեխած մոդելով, որի հիմքում կեղծիքներն ու դավադրություններն են, ցենզուրան ու պրոտեկցիոնիզմը։
Միջակ, հնազանդ մարդիկ նկարում են ողորմելի ֆիլմեր, որոնք չեն գրավում ոչ ներքին, ոչ միջազգային հանդիսատեսին։
Այդ ֆիլմերի հասարակական արձագանքը սահմանափակվում է պրեմիերաների սելֆիներով։ Վարձույթում դրանց սեանսների թիվը զիջում է անգամ արտադրվելու տարիների թվին, իսկ տոմս գնող հանդիսատեսն ավելի քիչ է, քան ֆիլմի վրա աշխատած մարդկանց թիվը։
Հայ կինոյի այս ողորմելի շրջանը պատմության մեջ մնալու է կինոկենտրոնի կեղծ մատնություններով, կինոմիության խմբակային դանոսներով, ճկվող ռեժիսորների առատությամբ ու լավ ֆիլմերի բացակայությամբ։
Այս պատմությունը կերտած ծեր առնետները մի ամբողջ կյանք կերել են պետական բյուջեն ու սատկելու են այն օրը, երբ դա կտրվի։ Նրանց ոչ ոք չի հիշելու, ինչպես չեն հիշում Մալյանի, Դովլաթյանի, Փարաջանովի ժամանակների կինոբյուրոկրատներին։
Նրանք գիտեն, որ ավարտը մոտ է ու վերջին կոպեկներն են տանում կինոյից։
Նրանց հասկանալ կարելի է, ներել՝ երբեք։․
Կադր հայկական միակ ֆիլմից, որի արտադրությունը կասեցվել է պետական կառույցի կողմից, իսկ հեղինակը ենթարկվել է քրեական հետապնդման՝ գլխավոր դատախազին կինոկենտրոնի գրած կեղծ մատնության հիման վրա։
Նկարը՝ «ինչպես ես հաղթեցի ձեզ, բոլորիդ» / «How I Fu**ed you all up» գրքից:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
299Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
27909.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
28609.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
53807.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
51207.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
84501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
83201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
83901.11.2026, 21:12