«3 րոպեն մեկ՝ ավիառումբ, տղաները վերջին ճիգերն են գործադրում». «Ազովը» օգնություն է խնդրում

Ազովի գնդի փոխհրամանատար Սվյատոսլավ Պալամարը կոչ է արել աշխարհին ամեն ինչ անել Մարիուպոլից մարդկանց ազատելու համար, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Պալամարը հայտնել է, որ Մարիուպոլում զինադադար չկա։ Երեք րոպեն մեկ ավիառումբեր են ընկնում, իսկ ռուսները փորձում են գրոհել ուկրաինացի պաշտպանների դիրքերը։ Ըստ նրա՝ «տղերքը վերջին ճիգերով են դիմանում», և մարդկանց պետք է դուրս հանել։
«Այսօր մեծ օր է, և, չնայած դրան, հակառակորդը շարունակում է ավիառումբեր նետել, ռազմածովային հրետանային կրակահերթեր, թնդանոթների կրակոցներ, հակառակորդի տանկերը շարունակում են խոցել, հետևակը փորձում է ներխուժել։ Ցանկանում եմ, որ այս օրը բոլորը մտածեն արժեքների մասին՝ կա՛մ ճակատում, կա՛մ տանը, կա՛մ վերաբնակեցման ժամանակ: Պատերազմի 60-րդ օրը, կարծում եմ, բոլորը հասկացան, որ նյութականը ոչինչ է երեխաներիդ գրկելու, սիրելիների հետ զրուցելու, լռությունը վայելելու համեմատ... Այս պահին, երբ Զատկի նկարներ ես հրապարակում և վայելում զինադադարը, Մարիուպոլում թշնամին ռումբեր է գցում անմեղ երեխաների գլխին»»,- հայտարարել է Պալամարը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր ջանքեր են գործադրում Մարիուպոլից մարդկանց ազատելու համար, ինչպես նաև կոչ է արել ողջ աշխարհին՝ ամեն ինչ անել այդ ուղղությամբ։

«Լոկմարիա կոմունայի քաղաքապետը մահացել է զբոսանավի տիրոջ հետ վիճաբանությունից հետո»․ #LeFigaro
194Երեկ, 12:34
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր (լուսանկար)
195Երեկ, 10:51
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի
211Երեկ, 10:22
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել
22505.07.2026, 15:30
Կադրեր՝ Վերին Խոտանանի ճանապարհին տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
24605.07.2026, 12:48
Փրկել են երիտասարդ աղջկան, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի
24805.07.2026, 11:18
ԱՄՆ-ում շոգի պատճառով առնվազն 25 մարդ է մահացել
43405.07.2026, 11:11
Դանակահարության կասկածյալը ՊՆ ռազմական ոստիկանության ծառայող է
31604.07.2026, 20:24