Տվերի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտի հրդեհի զոհերի թիվը հասել է 18-ի

Տվերի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի՝ պաշտոնապես հաստատված թիվը կազմում է 18 մարդ, որոնցից հինգի ինքնությունը հաստատված է. փլատակների հեռացումը շարունակվում է, հայտնել է Տվերի շրջանի կառավարությունը:
«Հիմա գիտահետազոտական ինստիտուտի շենքի փլատակները մաքրվում են, հրդեհից զոհվածների աճյունները նույնականացվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երեքշաբթի Տվերում հրաժեշտ են տվել օդատիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատողին, ով մահացել է հրդեհից։
Հրդեհը բռնկվել է ապրիլի 21-ին Տվերում ՌԴ ՊՆ գիտական հիմնարկի վարչական շենքի երկրորդ հարկում, հայտնում է կայազորի հրամանատարությունը։ 2,5 հազար քառակուսի մետր տարածքի վրա բռնկված հրդեհը մարվել է ողջ գիշեր։ Ավելի վաղ մարզային կառավարությունը հայտարարել էր 13 մարդու հոսպիտալացման մասին։

Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին
4109:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
154Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
262Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
363Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
269Երեկ, 17:42
Մոսկվայում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
246Երեկ, 15:13
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
254Երեկ, 11:19
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
146Երեկ, 10:54