«Դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և ԵԽԽՎ քաղաքական խմբերին». Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Նիկոլակրատիան երեկ իր բնակարանից առևանգել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։
ՀՔԾ-ն ինչ-որ լալահառաչ հայտարարություն է տարածել՝ ուսանողներին փողով հանրահավաքների բերելու համար։ Մի զվարճալի ձայնագրություն, ինչից սրանք ամեն օր ում վրա ասես սարքում են։
Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ՝ դիմել եմ միջազգային բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին և ԵԽԽՎ քաղաքական խմբերին՝ այս և այսօրինակ «բեսպրեդելներին» արձագանքելու համար։
Եթե, իհարկե, իրենք ժամանակ ունենան կտրվելու իրենց լանչից։
Հա, ի դեպ, հայաստանյան սորոսական «իրավապաշտպաններ», որ ամեն մի մոլախոտի համար համամալորակային աղմուկ եք բարձրացնում՝ էս ո՞ւր եք։
Վայ, մոռացել էի՝ իջել եք ջրի հատակը։ Որովհետև այս օրերին ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանական բեսպրեդելին արձագանքելու համար ձեզ չեն վճարում ու «ֆաս» հրաման չեն տալիս։
Հ.Գ. Այս պահին շինծու գործերով կալանավորված են Տարոնը Մանուկյանը, Գոռը Սարգսյանը, Արսենը Մարտոյանը, Գերասիմը Վարդանյանը, Գոռը Մաթևոսյանը, Վելիխանը Խլղաթյանը, Արամայիսը Մխիթարյանը, Ազատը Մուրադյանը, Ալեքսանը Ալեքսանյանը։
Առավոտյան Կենտրոնի ոստիկանական բաժանմունք է կանչվել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ու այս ամենը միջազգային հանրություն կոչված «կոլխոզի» վեջը չի»։

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
1201:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
5100:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
4900:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
50Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
43Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
72Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
105Երեկ, 22:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
59Երեկ, 22:01