«ՀՆԱ-ն 12 միլիարդ դոլար է, 7,5 միլիարդ դոլարի մարդիկ խաղում են». Հրանտ Բագրատյան

Ֆրանսիայի հրապարակում, ներկայացնելով տնտեսական վիճակը նկարագրող վիճակագրական փաստեր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մասնավորապես ասաց. «2018-2021թթ.՝ 4 տարում, եղել է 12,7% գնաճ: 2013-2017թթ.՝ 6,3% գնաճ: Ես 2013-17թթ. թիմի նկատմամբ նույնպես ունեցել եմ պրիտենզիաներ, որոնք արտահայտել եմ խորհրդարանում, բայց այսպիսի խայտառակ վիճակ չենք ունեցել: Տնտեսությունը 4 տարում աճել է 11%-ով: Տարեկան՝ 2,7%: Շատ հետաքրքիր է, որովհետև իշխող վարչախումբը եկել էր և խոսք էր տվել տարեկան 7-9% աճ: Իրենք կատարել են իրենց խոստումի մեկ քառորդը: Բա սա ձախողում չի՞: Բայց սարսափելին այն է, որ մեր հարևանները՝ վրացիները և ադրբեջանցիները, աճում են ավելի արագ: Նրանց բյուջեին արդեն անհամեմատելի են մերի հետ, մեր հնարավորությունների հետ: Սա նշանակում է, որ մեզ նոր աղետ է սպասում: Չի կարելի երկրագնդի երեսին չզարգանալ, մնալ թարախապալար:
Լավ, էդ 11%-ը ինչի՞ հաշվին է աճել, ի՞նչ են կարողացել անել: Շատ հաճախ ինձ ասում են՝ նոր iPhone կա, WhatsApp կա, դա տեխնիկան է զարգանում: 95 թվականին WhatsApp չկար, հասկացանք: Այդ 11%-ի աճի առյուծի բաժինը խաղերն են՝ զվարճությունները, որը 4 տարում կրկնապատկվել է, և հանքագործությունն է, որը արդյունաբերության մեջ 20%-ից հասել է 26%-ի, 350 միլիարդ դրամից՝ 600 միլիարդ դրամի:
Այսինքն՝ եկել ես, խաղերն ես տարածում, որտեղ նայեք Երևանում, հիմնականում կա մեկ գովազդ՝ տոտալիզատորներ: Անցյալ տարի երկիրը կատարել է 7,5 միլիարդ դոլարի խաղադրույք: ՀՆԱ-ն 12 միլիարդ դոլար է, 7,5 միլիարդ դոլար մարդիկ խաղում են: Եվ դա զանգվածային հիվանդություն է: Հայերից էլ ոչ ոք չի զբաղվում արտադրությամբ, շինարարությամբ, մասնագիտական գործունեությամբ: Ժողովրդի հիմնական մասն ամբողջ օրը խաղադրույք է կատարում:
Երկրորդ բանը, որ իշխանությունն արել է, գնել է շատ էքսկավատորներ և հանքեր է, որ քանդում են: Եթե մեր ժամանակ՝ ծանր տարիներին, մենք թույլ էինք տալիս, որ մետաղական հանքաքարերն արդյունահանվեն 8 միլիոն տոննայից ոչ ավելի, հիմա արդյունահանվում է 40 միլիոն տոննա: Մի 10-20 տարուց էդ մոլիբդեն, պղինձ, ամեն ինչ կվերջանա: Այ էս ձևի գիշատչային շահագործում»:

Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
7117:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
265Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
56913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
171213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
52712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
40612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
105611.08.2026, 21:05