ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել
![]() 98 Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ., 09:12 Երկու ամսից պակաս ժամանակահատվածում, Եվրոպական Խորհրդի նախագահ՝ Շառլ Միշելը երկրորդ անգամ հյուրընկալում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցելու համար, ինչպես նախկինում հայտարարել է նախագահ Շառլ Միշելը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմաթիվ անգամներ և տարբեր ձևերով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները․ – Հայտարարության մեջ ասված է, որ կողմերը հրադադարից հետո մնում են իրենց տեղերում, սակայն ադրբեջանական զորքերը Արցախում և Հայաստանում տասնյակ կիլոմետրեր առաջ են եկել եռակողմ հայտարարությունից հետո։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, իր տարբեր երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին, որոնք հարյուրհազարավոր հայկական ծագումով եվրոպացի քաղաքացիներ են ներկայացնում կոչ են անում Եվրոպական Խորհրդի նախագահին և Եվրոպայի գործադիր իշխանությանը այս հանդիպմանը ընդառաջ հաշվի նստել հետևյալ հույժ կարևոր հանգամանքների հետ․ Եվրախորհրդարանը մարտի 10-ին բանաձև է ընդունել, որտեղ խիստ մտահոգություն է հայտնում Արցախում էթնիկ զտումների հանցավոր գործողությունների նկատմամբ և հայկական մշակութային կոթողների և կրոնական ժառանգության ոչնչացումը։ Արցախի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անպայմանորեն տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում, որտեղ ի թիվս այլ հիմնարար սկզբունքների Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դիտվում է որպես գերակա առաջնահերթություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է տեղի ունենան երկու երկրների համար ընդունելի պայմաններում, հաշվի առնելով սահմանամերձ տարածքներում ապրող ազգաբնակչության մարդու իրավունքները և սահմանների առաջացման պատմական անցյալը։ Ադրբեջանի կողմից ռազմական հաջողություններով պայմանավորված հարձակողապաշտ նկրտումները դատապարտելի են։ Բազմաթիվ հայ ռազմագերիներ մինչև օրս գտնվում են անմարդկային խոշտանգումների պայմաններում Բաքվի բանտերում։ Ադրբեջանը չի իրագործում իր ստորագրությամբ հաստատված պարտավորությունները՝ արհամարելով բազմաթիվ երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը։ Թուրքիայի և ահաբեկչական միավորումների օգնությամբ ձեռք բերված ռազմական հաջողությունը Ադրբեջանը չի կարող օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որպես միջանցք օգտագործելու համար: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, եվրոպական երկրների Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին հայտարարում է, որ Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անկյունաքարային կետ լինի, հետևաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին։ Եվրոպան պետք է օգտագործի իր բոլոր լծակները ազդելու Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականության վրա և Արցախի հայ ազգաբնակչության էթնիկ զտումը կանխելու համար։ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղություն պարտադրել, որը վերջին հաշվով նրա ոչնչացումն է նշանակում իր իսկ հազարամյա հայրենիքում։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ |
«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը»․ Բեգլարյան (լուսանկար)
5000:00«Հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն». Մարտուն Գրիգորյան
58Երեկ, 22:48«Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ». ԻՔՄ (տեսանյութ)
74Երեկ, 22:36«Գերմանիայում հիշո՞ւմ է իրեն ընտրած 17155 տավուշցիներին». Ոսկան Սարգսյան
85Երեկ, 22:15«Պատասխանեցի՝ եթե այդ ընդդիմադիրներին հավատում են, ուրեմն՝ չեն կարող լավ գործարար լինել». Արայիկ Հարությունյան
46Երեկ, 21:54ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև
118Երեկ, 20:43«Էս բազմաչարչար երիտօլիգարխին մի մեդալ տվեք»․ Զարուհի Մուրադյան
169Երեկ, 20:18«Տեղի է ունեցել ինչ-որ դիմակահանդես». Ավետիք Իշխանյան
392Երեկ, 20:00