Ռուսաստանը առաջ է շարժվում Կրամատորսկի, Լիմանի և Սլավյանսկի ուղղությամբ

«Դոնեցկի ուղղությամբ մայիսի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ ռուսական բանակը փորձում է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և հասնել Լուգանսկի շրջանի վարչական սահմաններին»։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Դոնեցկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ակտիվ հարձակողական գործողություններ իրականացնել՝ փորձելով ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և հասնել Լուգանսկի շրջանի վարչական սահմաններին։
«Դոնեցկի ուղղությամբ Ռուսաստանն օդային հարվածներ է հասցրել Կրամատորսկ, Լիման և Սլավյանսկ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներին։ Լիմանի ուղղությամբ հակառակորդն ուժեղացրել է մարտական գործողությունների վարումը և հրետանու և ավիացիայի աջակցությամբ հարձակում է իրականացնում Լիման բնակավայրի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
28225.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
71525.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
50425.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
76825.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
41725.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
22625.09.2026, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
25224.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
58824.09.2026, 16:12