Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Ուկրաինացի զինվորները մեկ հարվածով սպանել են ավելի քան 80 ռուս զինվորի

Ուկրաինացի զինվորները մեկ հարվածով սպանել են ավելի քան 80 ռուս զինվորի
1837
Կիրակի, 29 մայիսի, 2022 թ., 18:00

Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները մեկ հարվածով ոչնչացրել են 82 ռուս զինվորի։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Ուկրաինացի զինվորականները հարվածել են ռուսներին, երբ նրանք հավաքվել են ԶՓ-ի մոտ: Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքից։

«Ուկրաինայի անվտանգության ծառայության Ռազմական հակահետախուզության վարչության 15-րդ գլխավոր տնօրինության հատուկ նշանակության ստորաբաժանումները ոսկերչական ճշգրիտ աշխատանք են կատարել: Եկել են, տեսել են, գդակոծել են 82 օրկի»,- գրել է նա։
Գերաշչենկոյի հաշվարկներով, եթե Ուկրաինայի Զինված ուժերն ունենային մարտական ​​անօդաչու թռչող սարքերի 300 այնպիսի լավ պատրաստված անձնակազմ և առնվազն 3 օրը մեկ անգամ այդպիսի անձնակազմը ոչնչացներ հակառակորդի զրահատեխնիկայի առնվազն մեկ միավոր, ապա մեկ ամսում հնարավոր կլիներ ոչնչացնել 3 հազար ռուսական տեխնիկա։