Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ջրամբարում դի է հայտնաբերվել

Ջրամբարում դի է հայտնաբերվել
649
Չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ., 10:38

Մայիսի 31-ին՝ ժամը 21։46-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղում կաթիլային ոռոգման համար նախատեսված ջրամբարում (2-3 մ խորության) նկատվում է պահակի դին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել Վ․ Ս-ի (ծնված 1956թ․) դին։