Մահվան ելքով ավտովթար՝ «Չայնիի ոլորաններ»-ում

Հունիսի 7-ին՝ ժամը 03։10-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1990 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը, վարորդը տեղում զոհվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Գ․ Գ․-ի դին դուրս են բերել ձորից (մոտ 300 մ) և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին
4109:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
154Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
262Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
363Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
269Երեկ, 17:42
Մոսկվայում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
246Երեկ, 15:13
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
254Երեկ, 11:19
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
146Երեկ, 10:54