Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին

Ձեզ ենք ներկայացնում հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին Լեզվի կոմիտեի հերթական հորդորակը։
«Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկով հիշեցնում ենք, որ հայերեն համարժեքների հաղթանակը ապահովում ենք մենք՝ լեզվակիրներս՝ մեր խոսքում շունչ տալով և գործածելով դրանք։
Նպաստե՛նք հայերենի պահպանմանն ու զարգացմանը։
1. ամնիստիա – համաներում
2. անեքսիա – բռնակցում
3. անսամբլ – համույթ
4. գրավիտացիա – ձգողականություն
5. դեբատ – բանավեճ, քննարկում
6. դեկոլոնիզացիա – ապագաղութացում
7. դիագրամ(ա) – գծապատկեր
8. էմպատիա – ապրումակցում
9. ինստրումենտ – գործիք
10. լեգալիզացիա – օրինականացում
11. լիմիտացիա – սահմանափակում
12. կալեյդոսկոպ – գեղադիտակ
13. կալիգրաֆիա – վայելչագրություն, գեղագրություն
14. կանիբալ – մարդակեր (նաև կենդանի, որը ուտում է իր տեսակի այլ կենդանու)
15. կասսա – դրամարկղ, գանձարկղ
16. կուրսոր – նշորդ
17. մետրոլոգիա – չափագիտություն
18. մուլտիկուլտուրալիզմ – բազմամշակութայնություն
19. նալոգ – հարկ
20. շվեյցար – դռնապան, բարապան
21. պիրատ – ծովահեն
22. պլյաժ – լողափ
23. պոզիցիա – 1. (ռազմ.) դիրք, դիրքավորում, 2. տեսակետ, դիրքորոշում, 3. կեցվածք
24. ռեաբիլիտացիա – վերականգնում
25. սիրոպ – օշարակ
26. ստադիոն – մարզադաշտ
27. ստավկա – 1. խաղադրույք, 2. դրույք
28. տրանսֆեր – 1. փոխանցում, 2. տեղափոխություն
29. քսենոֆոբիա – 1. այլատյացություն, 2. օտարամերժություն, այլամերժություն (անբարեհաճություն՝ թշնամանք ամեն մի օտարի հանդեպ)
30. քսերոկոպիա – պատճեն»:

«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
7800:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
104Երեկ, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
20628.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
59224.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
66823.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
87019.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
91818.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
91818.09.2026, 14:36