«Գնա՛ ու քո հետ տա՛ր քո իսկ բերած ատելությունը»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ ««Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն:
Ներում ենք արտաքին թշնամուն, քան մեկս մյուսին»։
Նախորդ դարում արտաբերած նժդեհյան այս խոսքերը, հիրավի, մարգարեական են դարձել:
Փաշինյանն ու իր կապիտուլյանտ ռեժիմը Բաքվի բռնակալին կիրթ ու կառուցողական են համարում, նրա հոխորտանքներին չեն պատասխանում, թուրքերից «դրական ազդակներ են ստանում», բայց Արցախն ազատագրած հերոսների նկատմամբ տարիներ շարունակ ատելություն են սերմանում, իսկ աթոռը պահելու համար՝ կալանավորում ու բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին:
Քանիցս, ճշմարիտ էր Նժդեհը՝ ասելով, թե «անեծք է առաջնորդի նախանձն ու եսականությունը»։
Հերիք է ատենք իրար։
Նիկոլ, գնա՛ ու քո հետ տա՛ր քո իսկ բերած ատելությունը, բամբասանքն ու չար խոսքը։
Գնա՛ անարյուն ու առանց ցնցումների։
Ու քո հետ պետք է գնան բոլոր ատելություն քարոզողները։
Եթե դրանց մեջ կլինեմ նաև ես, ուրեմն ես էլ պետք է հեռանամ։
Հայաստան աշխարհը ազգային համերաշխության կարիք ունի»։

«Սա գեոպոլիտիկ հիպնոսի հերթական սեանսի փորձ է»․ Սուրեն Սահակյան
4404:06
«Ինչու է Ռուբիոն բերել փաստթաթուղթ և դրա դուբլյաժն է անում»․ Արթուր Դանիելյան
6803:06
«Նիկոլի վերջը տվեք ու գնացեք․ չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ». Արմեն Աշոտյան
8402:12
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյան
6901:12
«Անվտանգության ոլորտում չի կարելի էքսպերիմենտալ շինարարություն անել»․ Արա Պողոսյան
5901:06
Թրամփը հետաձգել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ որոշումը
10501:04
«Պետրոսի թիկունքում աշխատել էր իշխանությունների կողմից հավաքագրված փաստահավաք թիմ»․ Լևոն Ջավախյան
7100:36
«Այն, ինչ որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սաակաշվիլու կրկնօրինակն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7600:24