Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սա լրջագույն ողբերգություն է»․ Նորայր Նորիկյան

«Սա լրջագույն ողբերգություն է»․ Նորայր Նորիկյան
0
Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 01:12

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Քիչ առաջ հրապարակվել է տեղեկատվություն, որ Արցախի Հանրապետության ԱԱԾ կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։
Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդգծվեց, որ շուրջ 50 անձ, որոնք հանդիսացել են ԶՈՒ զինծառայողներ, մեղադրվում են պետական դավաճանության մեջ:
Սա խայտառակություն էլ չէ, սա անբարոյականություն էլ չէ, սա լրջագույն ողբերգություն է:
Ես հրաժարվում եմ համակերպվել այս մտքի հետ, որ մեր իրականության պայմաններում հնարավոր է գտնվեն մարդիկ, որոնք կարող են այսպես անբարոյական կերպով ՛՛Երկու կոպեկով՛՛ վաճառել սեփական հայրենիքը...
Այսպես չի՛ կարելի ու վե՛րջ..․»։

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան