«Ադրբեջանցիները եկել-կանգնել են Աղավնո գետի վրա և երկու պայման են առաջադրում»․ Նաիրի Հոխիկյան

3211
Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 22:06
«Կամուրջը, որը սկսվում է Աղավնո գետից, արդեն պատրաստ է, ասֆալտապատման աշխատանքները մեծ թափով ընթանում են։ Մեծ Շեն, Հին Շեն գյուղերում հողային աշխատանքներն ավարտվել են, եկել-միացել են գործող ճանապարհին»,- այսօր Սարյանի անվան պուրակում տեղի ունեցած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» քննարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Ադրբեջանցիները ճանապարհը կառուցել, եկել-կանգնել են Աղավնո գետի վրա և երկու պայման են առաջադրում բանակցություններում, ասում են՝ Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը կատարել է՝ կառուցել է նոր ճանապարհ, իսկ եթե հայկական կողմը ոչ մի բան չի կառուցել, դա իրենց չի հետաքրքրում, և իրենք մտնելու են Բերձոր»,- ասաց Հոխիկյանը:
Նրա խոսքով՝ գլխավոր աղետն այն է, որ Հայաստանի ու Արցախի միջև կապը փաստացի կտրվելու է։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
5603:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
6901:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
12800:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8000:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
76Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
61Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
88Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
139Երեկ, 22:18