«Ադրբեջանցու բարկությունն ավելի ուժեղացավ, երբ բարձր հնչեց «Յարխուշտան»». Գ. Հարությունյան

Դերասան Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ Արցախից վերադառնալիս, Շուշիի տակ կանգնած զինված թշնամու սադրանքին ի պատասխան դեպի իրեն հնչեցրած արտահայտությունս ակնհայտորեն շփոթեցրեց վերջինիս (չէր սպասում)։
Ադրբեջանցու բարկությունն ավելի ուժեղացավ, երբ մեր մեքենայում իր սադրանքին ի պատասխան սկսեց բարձր հնչել նաև Յարխուշտան՝ այս երգը նույնպես նրանց նյարդայնացնում է։
Չթաքցնեմ, որ թշնամու սադրանքից բարկացած էի նաև ես, բայց մեքենայի միջից նայող տղա երեխայի հայացքը ինձ իսկույն սթափեցրեց։
Ադրբեջանցին հայտնվել էր իր իսկ լարած ծուղակում, որովհետև փորձելով կոտրել, բարկացնել, բարոյալքել՝ սեփական ընկերների աչքի առաջ բարոյալքված ու ամոթահար կանգնած էր հենց ինքը։
Արդեն մի քանի օր է անցել, սառը գլխով վերլուծում եմ ու հասկանում, որ թշնամին դեռ շարունակում է խաղալ մեր նյարդերի հետ, փորձելով դրանց ամրությունը։ Վաայ մեզ, եթե ամուր չլինենք, որովհետև հիմա իսկապես նյարդերի պայքար է և հուսալքվելով կոչնչանա այն կողմը ում նյարդերը տեղի կտան այս ծանր պայքարում։
Ամուր լինենք ու կհաղթենք»։

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3315:00
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
4814:42
«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
4514:30
«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5913:54
«Ասում եք՝ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել․ գնալու եք նրանց բանտերը լցնելո՞վ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6713:30
Փամբակ գետից հանում են մահաբեր խողովակը (տեսանյութ)
6213:06
«Քանի դեռ «մանդատների» հարցն է օրակարգային՝ Փաշինյանը գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում»․ Արթուր Սուքոյան
4912:36
«Փաշինյանի գերխնդիրն իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բ*զ են»․ Արթուր Դանիելյան
6111:54