«Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ». Լավրով

1138
Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 16:48
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով խորհրդակցություններ կանցկացնեն մինչև Սամարղանդում կազմակերպության գագաթնաժողովը՝ մի շարք երկրների դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Տաշքենդում ՇՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո:
«Համապատասխան փաստաթղթերը լրացուցիչ կընդունվեն Սամարղանդում։ Արաբական մի շարք երկրներ նման հետաքրքրություն են ցուցաբերում, նաև՝ Հայաստանը, Ադրբեջանը, մի շարք ասիական երկրներ։ Մինչև գագաթնաժողովը շարունակվելու են խորհրդակցությունները՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով»,- նշել է Լավրովը:
ՇՀԿ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերի 15-16-ը:

«Հայաստանը սեփական գազ չունի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
3119:24
«Պահանջում եմ, որ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և արցախցիներից»․ Դավիթ Հովհաննիսյան
4419:00
«Անհրաժեշտ է ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը
7818:52
Խուզարկություններ ԲՀԿ-ի՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
4918:24
Դատախազության կարծիքով՝ Փաշինյանի արտահայտություններում հանցակազմ չկա
5218:12
«Ովքեր պատրաստվում են ընտրել պատուհասին, վիրավորվում են, երբ իրենց նիկոլական ես անվանում»․ Արսեն Ջուլֆալակյան
5217:48
«Մենք կարող ենք մեր աչքերն ու ականջները փակել, բայց իրականությունը բոլորովին այլ է»․ Վարդան Ոսկանյան
6517:30
«Զորահանդեսը թշնամիների վրա մեծ տպավորություն չի թողնելու». Արմեն Այվազյան
6316:36