«Դժվար չէ պատկերացնել, թե ում է ձեռնտու Սփյուռքի օտարացումը». Լիլիթ Գալստյան
![]() 254 Երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ., 10:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՅՍՔԱՆ ՃՂՃԻՄ, ՎԱԽԵՑԱԾ ՈՒ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ Այսքան ճղճիմ, այսքան վախեցած, այսքան չմարդ ու անհայրենիք․․․ Ոչ մի օր չի անցնում առանց վատ լուրի, մեր կյանքի յուրաքանչյուր օրն արդեն չորս տարի է մղձավանջի է վերածվել․ ծանր լուրերի սպասումից ու անհեռանկարայնությունից սեփական հողի վրա տնվորի սպասումով ենք ապրում՝ մաշվելով տեսակի պարտության գիտակցումից ու ամեն օր մեզ պարտադրվող նահանջներից ու քաոսից։ Աշխարհի քաղաքական սեղանի վրա արժեզրկված թղթադրամի վերածված մեր երկրում ոչնչացվեց ու արժեզրկվեց ամեն բան՝ պետական ինստիտուտներից մինչև բարոյական և արժեքային համակարգեր։ Ներազգային ատելության ու անհանդուրժողականության այս քաղաքականությունը միայն ու միայն մեր թշնամիներին է հաճո։ Ու թիրախում բացահայտորեն Դաշնակցությունն է՝ ազգային կազմակերպված այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամեն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նվիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցություն չէ, այլ Սփյուռքը՝ մեր ազգային հարստությունը, տասնամյակներ շարունակ կենսունակ ու կազմակերպված դարձրած ուժ։ Դաշնակցությունն այսօր գիտակցված և մեթոդաբար քարկոծվում է։ Հայաստանի ծնկելը դեռ քիչ է, Արցախի և Հայաստանի միջև օտարացումը քիչ է, Հայրենիքի ու պետականության աճուրդացումը քիչ է, վերջնական ծրագրի արարներից մեկն էլ Սփյուռքի և Հայրենիքի միջև սեպ խրելն է․․․ Դժվար չէ պատկերացնել, թե ում է ձեռնտու Սփյուռքի օտարացումը, հայրենազրկումը․․․ Դժվար չէ պատկերացնել զուլալ աչքերով այդ աղջնակի՝ 23- ամյա հոլանդահայ ՍՅՈՒՆԵ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ (նկարում ձախ կանգնածը) հոգեվիճակը, ցավն ու վիրավորանքը, երբ Հայրնիքի դարպասները փակում են նրա առջև․․․ Իսկ Սյունեն մենակ չէ․ այդպես մտածում են հազարներ․․․ Որևէ պատճառաբանություն խղճուկ է, խոցելի և դատապարտված։ Փակեցիք Հայենիքի օդային և ցամաքային սահմանները, բայց այս տեսակի համար, մեր տեսակի համար, դաշնակցական տեսակի համար Հայրենիքի ու Հայոց պետականության հետ կապն արյան, համոզումի, գենի ու հանձնառության կապ է։ Չի հասկանա ձեր փոքրիկ հոգին և ծույլ, և՛ օտար, և՛ օտարասեր, և՛ հաճկատար ու աթոռամոլ․․․ մերը Երկիրն է, ուր սուրբ է ամեն քար։ Իսկ դուք շարունակեք չհաղթահարել ձեր վախերը, շարունակեք թաքնվել զրահապատ մեքենաների ապակիների հետևում, թիկնազորների թիկունքում, շարունակեք երկրի բռնապետացումը․․․ միևնույն է՝ ժամանակը ճեղքում է ամեն բան, ճեղքում է ու պատմության համար տալիս չջնջվող գնահատական։ Պատմության դատից թաքնվել չի լինի․․․ Այդ գնահատականն այսօր էլ է հնչում․․.»: Աղբյուրը` Լիլիթ Գալստյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
