«Ելույթի մեխը հետևյալ հայտարարությունն էր». Վարդան Բալյան
![]() 440 Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 15:42 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մակլերների իշխանությունը հայտարարեց սպասվելիք գործարքի մասին Այսօր կառավարության նիստում գործող վարչապետի երկար-բարակ ելույթի մեխը հետևյալ հայտարարությունն էր. Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանը բազմիցս, այդ թվում՝ հրապարակավ պահանջ է դրել լուծարել Արցախի պաշտպանության բանակը, ըստ որում, հասցեատերը տվյալ դեպքում ոչ միայն և ոչ այնքան Հայաստանն է, որքան Ռուսաստանի Դաշնությունը: Սա թուրքերը չեն էլ թաքցնում: Ռուսները, կարծում եմ, սա արդեն տեսանելի ու հասկանալի է բոլորին, 2020 թվականի պատերազմական իրադարձությունների սցենարը վաղուց պատրաստել էին ուկրաինական թատերաբեմում իրենց նախապատրաստությունների շրջանակում՝ նպատակը և խնդիրները հստակ արտացոլված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Վստահ եմ ու պնդում եմ, որ Պուտինի ձեռամբ գրված այդ փաստաթուղթը բանակցվել է Ադրբեջանի հետ, բայց ոչ Հայաստանի: Չի բացառվում, որ հայկական կողմը նախապես տվել է իր համաձայնությունը ռուսական շախմատային պարտիային, այդպիսի ենթադրության համար ծանրակշիռ հիմքեր կան առնվազն: Եթե ոչ, ապա ռուսական արջն իր կոմբինացիան իրականացրել է առանց Հայաստանի, ադրբեջանա-թուրքական տանդեմի միջոցով մեզ ճնշելու ու պատի տակ կանգնեցնելու միջոցով: Ամեն դեպքում, ռուսներն իրենց համար ցանկալի արդյունքը երաշխավորելու համար կարիք ունեին ռուսական զորակազմ տեղակայել Արցախում, որ Ադրբեջանը հայտարարում էր իր տարածքի մաս, իսկ Ռուսաստանը ճանաչում որպես Ադրբեջան, որտեղ ռուս զինվորը վերադարձավ 1992 թվականից 28 տարի անց: Ու ռուսների պահանջն այս ամբողջ ընթացքում Ադրբեջանից եղել է խաղաղապահ առաքելության մանդատի հաստատումը: Հիմա Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, թե ի՞նչ առևտուր և ի՞նչ գործարք է կայանում ռուսների և ադրբեջանցիների միջև, որտեղ իր գլխավորած Հայաստանը հանդես է գալիս որպես միջնորդ՝ բրոքեր կամ մակլեր, ընտրեք ձեզ հարմար տերմինը: Այսինքն՝ կառավարող թիմը ռուսական և ադրբեջանական կողմերի պահանջներն ընդունել է ի սկզբանե՝ համայնություն է տվել ադրբեջանական կողմին՝ Արցախի պաշտպանության բանակի լուծարման, և ռուսական կողմին՝ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հաստատման պահանջը պաշտպանելու հարցում: Դասական մակլերների իշխանություն, որ մասնագիտորեն միջնորդում և նպաստում է առքուվաճառքի գործարքի կնքմանը՝ գործընկերների միավորմամբ: Ու, որպես կանոն, բրոքերը վարձատրություն է ստանում գործարքի մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրից: Փաշինյանը և նրա իշխանությունը ռուս և թուրք գործընկերների մակլերն է Հայաստանում: Ռուս-թուրքական բոլոր գործարքները նրա կառավարման բոլոր տարիներին կնքվել են բացառապես նրա շնորհիվ ու նրա միջնորդությամբ, ավելին՝ այս մակլերներն իշխանության են եկել գործընկերների գործուն աջակցությամբ»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Այս ամենի գինը վճարելու է հայ ժողովուրդը՝ իր գրպանի և տարածքների հաշվին»․ Շիրազ Խաչատրյան
10800:36
«Չեն գիտակցում՝ մեր երկրում դասական ընտրական պրոցեսներ չեն»․ Տիգրան Աբրահամյան
14800:18
«Վարելու ենք արժանապատիվ բանակցություններ, բերելու ենք գերտերությունների երաշխավորությունը»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
153Երեկ, 23:06
«Ես Հայաստան եմ վերադարձրել ստրատեգիական ակտիվները, հիմա էլ ես եմ վերադառնում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
173Երեկ, 22:42
«Վստահ ենք՝ հաղթող ուժին աջակցելու մասին Քոչարյանի ու Ծառուկյանի հայտարարությունը մեր մասին է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
184Երեկ, 22:30
«Մենք ունենք ուժեղ ընտրող, ունենք ուժեղ ժողովուրդ, և ունենալու ենք ուժեղ Հայաստան»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
168Երեկ, 22:18
«Վստահեցնում եմ՝ պատերազմ չի լինի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
211Երեկ, 22:06
«Ավելի լավ է մեկ անգամ քո ձեռքով ճիշտն անես, քան հույսդ դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
202Երեկ, 21:54
