«Մեզ անընդհատ սովորեցնում են պատերազմական վիճակի նորմալությանը»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ անընդհատ սովորեցնում են պատերազմական վիճակի նորմալությանը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը փոխանցվեց Ուկրաինա, որն արդեն կես տարի է այդ վիճակում, հիմա նորից մեր տարածք է փոխանցվում, այսինքն դա չընդհատվող գիշատիչ է, որի նպատակը մեկն է՝ խլել կյանքեր, սերմանել վախ ու ցավ, ատելություն ու պառակտում։
Մարդկությունը պետք է ամբողջ սրտով ոչ ասի պատերազմին, ամբողջ հոգով ու մարմնով մերժի զենքն ու զինատեսակները՝ մարդկության ու բնության ոչնչացնող մեքենաները։
Ոչ մի արդարացում չպետք է լինի, ոչ մի վերլուծություն, թե ով էր ճիշտ և ով սխալ։ Ճշմարտությունն այնքան հեռու է այսօրվա մարդկության գիտակցությունից, որը գործում է բացառապես խմբային շահերի դիրքերից, որ ցանկացած ճշմարտության թափահարում միայն ամրապնդում է սուտը։
Մի օր բոլոր զենքերը փոշի կդառնան, բայց մինչ այդ մեր վախերով ու լռությամբ ներծծված՝ զենք ու զինատեսակներ են արտադրում մեր մարմինների հաշվին հարստացնող կորպորացիաները, այդ հարստության տակ որպես արդարացում դնելով ատելությունը, վախն ու պառակտումը։
Խաղաղություն և ազատագրում մեր չքնաղ Երկիր մոլորակին և մարդկությանը»։

«Մեր Եկեղեցին բռնազավթված է․ այդ խնդիրը պետք է լուծենք՝ նաև օրենքում կատարելով փոփոխություններ»․ Նիկոլ Փաշինյան
1222:12
«Արևմուտք - ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»․ Նիկոլ Փաշինյան
4521:30
«Քանի դեռ Հայաստանում խաղաղության միջավայր է, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն կարող նույնը լինել»․ Նիկոլ Փաշինյան
4921:18
«Եթե խնդիր ենք դնելու, որ Ադրբեջանին ապացուցենք, թե Գանձասարը հայկական է, դա անիմաստ և անիրագործելի է»․ Նիկոլ Փաշինյան
5821:06
«Եթե մենք ամեն ինչին արձագանքենք այնպես, ինչպես սովորաբար միշտ արձագանքել ենք, կհայտնվենք պшտերազմի հորձանուտում»․ Նիկոլ Փաշինյան
6720:42
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Բուն TV-ին (տեսանյութ)
6620:18
«Նույն տրամաբանությամբ՝ մրցանակի արժանի են նաև Թալեաթ ու Էնվեր փաշաները՝ հետմահու»․ Կարեն Հեքիմյան
5919:54
«Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7119:30