«Սա Ռազմիկն է, որը հաջողացրեց պատգամավորի մանդատով տոնավաճառ ստանալ». Վարդ Սիմոնյան
![]() 498 Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 14:12 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Սուրմալու․ իսկ հիմա՝ ըստ էության Ըստ էության՝ հիմքեր չունենք պնդելու՝ սա ահաբեկչական ա՞կտ էր, թե՞ հայրենական արտադրության սերիական տգիտություն, բայց բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ բիզնես տարածքի սեփականատերը՝ ոչ անհայտ Ռազմիկ Զախարյանը, պետք է արդեն կալանված լիներ։ Սա այն աննկուն Ռազմիկն է, որը հաջողացրեց պատգամավորի մանդատով տոնավաճառ ստանալ նախկին պահածոների գործարանից․ ավելի աչքաբացները թող հաշվեն սրա մեկ ամսվա գերշահույթը՝ տոնավաճառի 3500 քմ տարածքի ամեն 10 քառակուսին բազմապատկելով 40 հազար դրամով։ Ըստ էության՝ նյութագարության իր մոլուցքով տարված՝ սա թքած է ունեցել շենքի անվտանգության նվազագույն կահավորանքի վրա՝ լրիվ ավելորդ թիթիզություն համարելով հրդեհաշիջման, հակածխային ավտոմատ համակարգերը, հրդեհի ազդանշանային սարքերը, անգամ՝ կրակմարիչները։ Ավելին, մարդը գերադասել է փող խնայել և հենց տանիքի վրայով տանել էլեկտրական գծերը, ջհանդամ թե՝ իսկի մի հրշեջ ծորակ չկա ողջ բիզնես արքայությունում կամ շենքի որևէ դուռ դեպի դուրս չի բացվում։ Ըստ էության՝ սա այն դեպքն է, որ այնքան ալիբի կա, որ շենքի ուշքը գնում է հրդեհվելու համար, իսկ այտեղ, ուր ուշագնացության այսպիսի մոտիվներ կան, ահաբեկիչները չեն ուշանա։ Մի ուրիշ, տրագիկոմիկ կինո էլ այն պետությունն է, որի տարածքում աճել և բարգավաճել է նախկին կոմունիստ, ապա «Հանրապետություն» խմբակցության պատգամավոր սույն Ռազմիկը։ Ըստ էության՝ այս խայտառակ վիճակի մասին պետությունը գիտեր դեռ մեկուկես տարի առաջ։ Բայց, ինչպես գիտեք, սրանք միայն տուգանելիս են ղոչաղ․ 2021-ի մարտին տեսուչները եկել են, իրենց աբլավն արել ու հեռացել։ Բա վե՞րջը․․․․․ Վերջը էն, որ սրան վերջ չկա՝ մի քանի օր սուգուշիվանը կգցենք, ողջերը կթաղեն իրենց սիրելի մեռելներին․․․․ու կլալկվենք մինչեվ հաջորդ աղետ։ ․․․․․․․այսպես են թաղում պետությունը, երբ անպատժելիությունը մնում է ամեն հաջորդ աղետի փլատակների տակ։ Ցավակցությունս, ՀՀ ուչաստկովիներին»: Աղբյուրը` Վարդ Սիմոնյան |

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները». Արտակ Զաքարյան
201Երեկ, 23:00
«Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է՝ որպես նախընտրական գործիք». Արման Թաթոյան
198Երեկ, 22:48
Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
273Երեկ, 22:42
«Խոստովանում է իր հանցավոր անգործությունը կամ անկարողությունը». Դավիթ Մանուկյան
169Երեկ, 22:30
Իրանական հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի Հին քաղաքի հրեական թաղամասում (տեսանյութ)
348Երեկ, 21:57
«Անդրանիկը Հայաստանի՞, թե՞ Նիկոլի ԱԱԾ տնօրենն է». Գագիկ Համբարյան
173Երեկ, 20:54
Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում
146Երեկ, 20:18
«Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով». Մարիաննա Ղահրամանյան
333Երեկ, 20:12
