«Կարևոր է՝ այսօր մտածենք ու գործենք եղածը պահելու մասին»․ Սենոր Հասրաթյան
![]() 268 Երկուշաբթի, 22 օգոստոսի, 2022 թ., 20:48 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Երբ ամեն ինչ անվերադարձ կորսված կլինի, բացի այլ արդարացումներից («աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ», «նախկիների կողմից թալանված երկիր և բանակ», «թուրքական բայրաքթարներ», «ներքին թշնամի» և այլն, և այլն), Արցախի այսօրվա իշխանությունները կատարվածի մեղքը կբարդեն նաև Հայաստանի իշխանությունների վրա (չնայած ժամանակին խոստովանել են, որ իրենց որդեգրած քաղաքականության միջև ստորակետի տարբերություն չկա), իսկ վերջիններս՝ ռուսների կամ արևմուտքի (չնայած Երևանը քանիցս պնդել է, որ երկուսի հետ էլ հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են): Մինչդեռ իրականությունը, որում այսօր հայտնվել ենք ազգովի և դեռ շարունակում ենք անորոշության ուժով ընկղմվել դրսից և ներսից մեզ պարտադրված ճահճի խորխորատում, պայմանավորված է ոչ այնքան նշված հանգամանքներով կամ հարաբերություններով, այլ առավելաապես այդ հանգամանքների ու հարաբերությունների հետևում կանգնած անկարողների իշխանավարությամբ... Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
