Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական կողմը Կիևին օգնության մեծ փաթեթի շրջանակներում կտրամադրի 850 միկրոդրոն։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նշել է, որ Ուկրաինային 63,7 մլն դոլարի օգնության փաթեթը կօգնի թիրախների վաղ հայտնաբերմանը։ Փաթեթը ներառում է նաև 200 նոր անօդաչու թռչող սարքեր և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր:
Ջոնսոնը ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարել է Կիևում՝ Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ իրականացրած այցի շրջանակներում։ Մեծ Բրիտանիայի վարչապետը «Թվիթերում գրել է իր երկիր ժամանելու մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Ուկրաինային 2,8 մլրդ դոլարի չափով ռազմական օգնության ամենամեծ փաթեթը հատկացնելու մասին։
Բորիս Ջոնսոնի գրասենյակը նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ուկրաինան մտադիր են համաձայնագիր կնքել թվային առևտրի վերաբերյալ։ Դրա նպատակն է օգնել Կիևին երկրի տնտեսության վերականգնման գործում։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
133Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
129Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
117516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
101815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
147513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
182310.11.2026, 19:37