Լոռիում ավտովթարի հետևանքով 20-ամյա վարորդը, 15 և 18-ամյա ուղևորները մահացել են

Օգոստոսի 25-ին, ժամը 19։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ-Վանաձոր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 24-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Դ․ Օ․, ծնված 1964թ․) և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 2002թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Մ-ը (ծնված 2004թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկներն արձանագրել են Ն․ Մ-ի մահը, իսկ վարորդի առողջական վիճակը գնահատել ծայրահեղ ծանր․ վերջինը նույնպես մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Մ․ Պ-ի (ծնված 2007թ․) դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
152Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
256Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
353Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
265Երեկ, 17:42
Մոսկվայում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
243Երեկ, 15:13
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
252Երեկ, 11:19
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
145Երեկ, 10:54
Փհուքեթում մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
391Երեկ, 09:49