Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ուկրաինան հայտարարել է Լուգանսկի ռուսական բազայում պայթյունների մասին

Ուկրաինան հայտարարել է Լուգանսկի ռուսական բազայում պայթյունների մասին
856
Կիրակի, 28 օգոստոսի, 2022 թ., 20:42

Սվատովո քաղաքում հզոր պայթյուններ են տեղի ունեցել ռուսական զորքերի բազայում, այս մասին Սերխի Գայդայը հայտարարել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի հեռուստամարաթոնի ժամանակ։

Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

«Նրանց հետ ինչ-որ բան է պատահել, բայց արդեն՝ մեր Սվատովոյում: Նրանք այնտեղ բազա ունեին, գրեթե ամբողջ զորքն արդեն հեռացել էր այնտեղից, մնացել էին միայն ոստիկանները։ Ագրարային բազա կար, որտեղ իրականացնում էին վերաբաշխում: Երկու ժամ առաջ դեռ հրդեհ էր ու ամեն ինչ պայթում էր»,- ասել է նա։