Ուժգին պայթյուն՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետում
![]() 930 Չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ., 12:06 Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոցի 42/1 հասցեում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել է դռան ապակին և կախովի LED լույսերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին, ով կատարվածի մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։ |

Իրանը մահապատժի է ենթարկել 19-ամյա ըմբիշ Սալեհ Մոհամմադիին
27100:21
Ավտոբուսից իջնելիս ուղևորն ուշագնաց է եղել ու մահացել
263Երեկ, 20:48
«Կոտրվել են Իսրայելական բանակի գաղտնագրված կապի կոդերը»․ #Tasnim
323Երեկ, 17:05
Լիբանանում Իսրայելի հարվածից վիրավորվել են RT-ի թղթակիցն ու օպերատորը (տեսանյութ)
443Երեկ, 16:43
Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարությանը հարվածելու մասին
362Երեկ, 15:45
Հսկիչներին հաջողվել է կանխել են դատապարտյալի ինքնասպանության փորձը
208Երեկ, 13:54
Իսրայելը հարվածել է Իրանի ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռի (տեսանյութ)
411Երեկ, 13:43
«Սաուդյան Արաբիայի «SAMREF» նավթավերամշակման գործարանն օդային հարձակման է ենթարկվել»․ #Reuters (տեսանյութ)
502Երեկ, 13:24
