«Իրենք համարում են, որ հասարակության ողնաշարն արդեն կոտրել են, և կարող են օրինականացնել այն»․ Ա․ Չալաբյան
![]() 259 Երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ., 18:36 «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ բարեկամներ, ինչպես գիտեք, հանգամանքների բերումով ես անցած չորս ամիսների ընթացքում պրակտիկորեն կտրված էի երկրում տեղի ունեցող հանրային գործընթացներից, և խիստ հատվածաբար էի կարողանում դրանց արձագանքել։ Այդ ընթացքում, երկրում գործող պարտվողական վարչակարգը շարունակում էր մեր պետության անվտանգային համակարգը փուլային կազմաքանդման իր տարաբնույթ գործողությունները։ Ես առաջիկայում կփորձեմ մեկ առ մեկ դրանց անդրադառնալ, մինչ այդ այսօր կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 24 միլիոն դրամով զինվորական ծառայությունից ազատվելու խայտառակ օրինագծի վրա։ Այս վարչակարգի իշխանության գալու պահից ի վեր, նրա կողմից բազմաթիվ փորձեր են եղել օրինականացնել հարուստների կողմից փողով իրենց երեխաներին զինվորական ծառայությունից ազատելու ամոթալի պրակտիկան, սակայն ամեն անգամ, հանդիպելով հասարակության կոշտ դիմադրությանը, նրանք ստիպված են եղել ընկրկել։ Այս անգամ, երևի, իրենք համարում են, որ հասարակության ողնաշարն արդեն կոտրել են, և կարող են վերջնականապես օրինականացնել այն, ինչ իրենց շրջապատի «հարուստ դասալիքների» վաղնջական երազանքն է։ Հատկանշական է, որ այս վարչակարգն իշխանության է եկել առաջին հերթին հասարակության համեմատաբար չունեվոր խավերի աջակցությամբ, նրանց սոցիալական արդարություն խոստանալով, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանում է իր աջակիցներին, և աճուրդի է հանում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունը 24 մլն դրամի դիմաց, դրանով հասարակությունը բաժանելով «առաջին» և «երկրորդ» սորտի քաղաքացիների, և խորացնելով նրանց միջև անջրպետը և հասարակական բևեռացումը։ Ներկայումս Արդարադատության նախարարության կայքի վրա հանրային քննարկման է դրված այդ նախագիծը, այն շարունակվելու է ևս մի քանի օր։ Արձագանքները մեծամասամբ բացասական են, սակայն ակնհայտ անբավարար»։ Աղբյուրը` Ավետիք Չալաբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
