«Ամեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի». փոխնախարար

«Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե ֆիզիկական անձինք, թե անհատ ձեռնարկատերերը, թե կազմակերպությունները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Նրա խոսքով կան օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, և հիշյալ ոլորտը կանոնակարգված չէ:
«Մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տալիս ենք որոշակի կարգավիճակ: Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, վճարեն պետական տուրք, ինչպես նաև նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից ևս պետական տուրք գանձվի և այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա: Առաջարկվող նախագծով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է: Դա քննարկելի է, վերջնական տարբերակը չէ»,- հավելել է նա՝ նշելով, որ այն առնվազն 100 դրամով կհանգեցնի տաքսի փոխադրումների թանկացման:

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը մնում է Ռուսաստանի ամենահարուստ կինը
11819:06
Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
496Երեկ, 21:54
«Սպասարկման ոլորտում ունենք նոր թրենդ՝ բացասական իմաստով»․ Վահան Բաբայան
39624.08.2026, 17:06
Իրանում խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել
94624.08.2026, 00:06
Աշխարհին սպասվում է բրազիլական արաբիկա սուրճի դեֆիցիտ
140023.08.2026, 21:07
Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները
59922.08.2026, 11:12
«Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ». Մհեր Մելքոնյան
63620.08.2026, 21:06
«Տեղի է ունեցել անհավանականը». Օլեգ Դուլգարյան
68120.08.2026, 03:06