Պրահայում հայերեն լույս է տեսել չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» հայտնի գիրքը

Պրահայում լույս է տեսել չեխ հայտնի գրող ու ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գրքի հայերեն քննական թարգմանությունը՝ «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր, Կարլի համալսարանի դոկտորանտ Աննա Կարապետյանի աշխատասիրությամբ։
Թարգմանիչը գրել է նաև գրքի նախաբանն ու քննական թարգմանության հետ կապված բացատրական առաջաբանը, ինչպես նաև մոտ 500 ծանոթագրություններ, որոնք ներկայացված են գրքի վերջում։ Գրքում տեղ են գտել նաև Հանսայի ընտանեկան արխիվից նոր լուսանկարներ, որոնք չկային չեխերեն հրատարակությունում։
Տեղեկացնենք, որ Կարել Հանսայի այս գիրքը չեխերենով առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Չեխիայում, իսկ երկրորդ անգամ վերահրատարակվել է 2006 թվականին Պրահայում՝ «Օրեր» ամսագրի նախաձեռնությամբ և ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի առաջաբանով։
Գրքում Կարել Հանսան ոչ միայն ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունը մինչև 1920-ական թվականներ, այլև Հայոց ցեղասպանության ընթացքը, Լիբանանում և Սիրիայում ապաստանած հայ գաղթականների կյանքն ու հայկական որբանոցները։
Օտարագիր ճանապարհորդի այս գիրքն առաջին վկայություններից մեկն է Հայոց ցեղասպանության մասին։
Գիրքը հրատարակվել է «Մարլենկա Ինթերնեշընլ» ընկերության նախագահ Գևորգ Ավետիսյանի մեկենասությամբ։

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
132Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
134424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
59523.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
61023.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
231220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
175319.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
84018.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
184118.09.2026, 18:54