Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլի Ալենը շանտաժում է ընդդիմադիրներին»․ Գագիկ Համբարյան

«Նիկոլի Ալենը շանտաժում է ընդդիմադիրներին»․ Գագիկ Համբարյան
207
Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 21:36

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է․ «Նիկոլի Ալենը շանտաժում է ընդդիմադիրներին
Նիկոլ Անհողը և նրա թիմը նախապատրաստվում են սեպտեմբերի 12-ին սպասվելիք ԱԺ նիստին և բացահայտ սպառնումում են ընդդիմադիրներին, որ եթե վերջիններս չգան ԱԺ,ապա կզրկվեն մանդատներից... Սա ավելի շատ էժանագին շանտաժ է հիշեցնում...
Ըստ Նիկոլի Ալենի՝ «ԱԺ աշխատանքներն ընդդիմադիրներից բացակայությունից չի տուժում, այլ դրանից տուժում են հենց ընդդիմադիրները»... Ինչպիսի՜ տրամաբանություն... Պարզվում է, Ալենը շատ անհանգստանում է ընդդիմադիրների համար և նրանց իսկ լավի համար նրանց շանտաժում է...
Քայլիստ և հողատուների թիմի անդամ Ալենը նաև շատ է մտածում ինչ-որ հարցմանը մասնակցած ինչ-որ մարդկանց մասին, որոնց 90 տոկոսը չեն ընդունում ԱԺ աշխատանքները բոյկոտելու պահը... Ինչպես բոլոր քայլիստներն, այդպես էլ Ալենը իր ասածի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել ու իր բարձրաձայնած այդ հարցման թվերը, ըստ իս, հնարված են...
Ես էլ ասեմ, որ, օրինակ՝ իմ շրջապատի 99,7 տոկոսը կողմ է, որ ընդդիմադիրները բացարձակ չվերադառնան ԱԺ...
Շատ պարզ երևում է, որ Նիկոլին շատ անհրաժեշտ է, որ ԱԺ-ն, այսպես կոչված միջազգային հանրության կողմից ընկալվի որպես ժողովրդավարական ինստիտուտ, որտեղ կան ընդդիմադիրներ և ԱԺ-ում տեղի ունենալիք ամեն մի հակահայկական և հակահայաստանյան քվեարկություն լեգիտիմացվի ընդդիմադիրների «դեմ եմ»-ով...
Նիկոլի հակահայկական վարչակարգը, որը պատրաստվում է Ադրբեջանի 5 նախապայմանների հիման վրա խաղաղություն կնքել Բաքվի հետ ամեն ինչ անելու է, որ ընդդիմությունը իր «դեմ են» քվեարկությամբ լեգիտիմացնի այդ խայտառակ պայմանագիրը և դրանից բխող այլ փաստաթղթերը, որոնք պետք է հաստատվեն ԱԺ-ում...
Ընդդիմությունը պետք է «մեկ մարդու պես» պատգամավորական մանդատները նետեն աղբրակղի մեջ և չգնան ԱԺ...»։
Մասնակցելով ԱԺ աշխատանքներին ընդդիմությունը նաև Նիկոլ Անհողի «ջրաղացին ջուր է լցնում»՝ ապացուցելով, որ Նիկոլը, ում ընդդիմությունը մեղադրում է բռնապետական նկրտումների, բազմաթիվ ընդդիմադիրների բանտարկելու և որոշներին բանտերում «***ելու», մարդկանց քաղաքական պատճառներով հետապնդելու, դատարաններն իրեն ենթարկելու և այլ հանցագործությունների մեջ, իրականում ժողովրդավար լիդեր է ում ղեկավարած երկրի ԱԺ-ում ընդդիմությունն ազատ արտահայտում է իր կարծիքը...
Բացի այդ, մեր ընդդիմադիրները չեն կարող պայքարել նիկոլական երեսփոխանների հետ, որոնց 95 տոկոսի հետ բանավիճելու համար պետք է լինես դրանց նման՝ շատ ցածր մակարդակ ունենաս, լինես թրքամետ և անհայրենիք...
Հ.Գ. Եթե Ալենի այս ցինիկ շանտաժից հետո ընդդիմությունը գնա ԱԺ, ապա մենք ԱԺ-ում իրական ընդդիմություն չունենք...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան